ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Արմեն Աշոտյանն առաջարկում է Հայաստանում մի շարք կրոնական կազմակերպություններ արգելել

Արմեն Աշոտյանն առաջարկում է Հայաստանում մի շարք կրոնական կազմակերպություններ արգելել
15.10.2014 | 12:55

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է վերադառնալ ԱԺ գիտության և կրթության հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր արած առաջարկին՝ արգելել մի շարք կրոնական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում: «Դեռևս 2008 թվականին առաջարկել եմ ՀՀ օրենսդրությամբ ձևակերպել, թե որ կրոնական կազմակերպությունների գործունեությունը պետք է արգելվի Հայաստանում:
ՈՒսումնասիրել եմ խորությամբ եվրոպական մի շարք երկրների օրենսդրությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները և այլն: Ստորև մի հատված առաջին ընթերցմամբ ընդունված ու, ցավոք, այս պահին մոռացված օրինագծից:
«Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է այն կրոնական կազմակերպությունների գործունեությունը, որոնք իրենց գործունեության ընթացքում իրականացնում են կամ փորձում են իրականացնել անդամների գիտակցության, մտածողության, անձնական կյանքի, տեղեկացվածության, առողջության, սեփականության և վարքի վերահսկողություն»:

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ